ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«ԵՄ փաստաթղթում գուցե խորամանկություն կա»

«ԵՄ փաստաթղթում գուցե խորամանկություն կա»
05.12.2017 | 01:06

Հայաստանի համար ցանկացած միջազգային որոշում կամ փաստաթուղթ այս կամ այն կերպ վերաբերում է նաև Արցախի հիմնախնդրին: Այս առնչությամբ ցանկացած հայտարարության, տեսակետի ու որոշման հանդեպ շատ զգայուն է հանրությունը: Բազմիցս համոզվել ենք նաև, որ միևնույն միտքը Հայաստանում և Ադրբեջանում տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս դիտարկվելով երկու «սկզբունքի» հիման վրա` ադրբեջանամետ և հայամետ:
ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած փաստաթղթում ևս էական հանգամանք էր, թե ինչ կամրագրվի Ղարաբաղի վերաբերյալ: ԵՄ պաշտոնյաները զուսպ են, նրանք 350-էջանոց համաձայնագրում ընդամենը մի փոքր պարբերությամբ են անդրադարձել հիմնախնդրին: ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ «Իրատեսը» խնդրեց մեկնաբանել ԵՄ փաստաթղթի` արցախյան հակամարտությանն առնչվող հատվածը:

-Ինձ ուրախացնում է հատկապես այն, որ կրկին վերահաստատվել է` կոնֆլիկտը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով,- ասաց տիկին Մխիթարյանը:- Կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, որ հակամարտությունը ԵՄ-ն իր հսկողության տակ պահի, որպեսզի ագրեսիվ գործողություններ չլինեն: Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ կարևորվում է Մինսկի խմբի համանախագահների ընդունած Մադրիդյան սկզբունքներին հավատարիմ մնալու անհաժեշտությունը: Սա ենթադրում է տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների ամրագրում: Իհարկե, փոքր-ինչ տարակարծություն ունեմ, քանի որ տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումն առաջին հայացքից իրարամերժ են թվում, գուցե ինչ-որ խորամանկություն կա այս երկու կետերի մեջ: Կարծես մեկն ամրագրվել է հօգուտ Ադրբեջանի, մյուսը` Ղարաբաղի: Հուսանք, ապագայում հնարավորություն կլինի բուֆերային ինչ-որ իրավիճակ կամ եզրագիծ ունենալու, որպեսզի այդ երկու կետերն էլ իրականանալի լինեն:
-Քիչ չեն միջազգային փաստաթղթերը, որոնցում ամրագրված է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմատենչ պահվածքին: ՈՒրեմն ի՞նչ, ԵՄ փաստաթու՞ղթն էլ ոչինչ չի նշանակի:
-Իսկապես, Ադրբեջանը միշտ էլ հավատարիմ է իր լկտի կեցվածքին: Միշտ էլ գնում են հանդիպումների, հետ են գալիս, ու նորից կրակոցներ, ագրեսիա, զոհեր: Այսօր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներն են դարձել կարգավորող գործոն, այլև ԵՄ-ը: Այս առումով գուցե ԵՄ-ն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի քաղաքականության վրա:
-Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, հակամարտության կարգավորման տեսանկյունից գուցե նա՞ էլ ԵՄ-ին ինչ-որ բան թելադրի:
-ԵՄ-ի սկզբունքներից ելնելով է Ղարաբաղը դարձել ժողովրդավար և ժողովրդավարության տեսանկյունից բավական առաջ է գնացել: Ղարաբաղցիներն օրինապաշտ են, այստեղ իրավական պետություն ստեղծելը շատ ավելի հեշտ է, քան մեկ այլ տարածքում: Այս առումով, իհարկե, աշխարհին շատ բան ունենք սովորեցնելու:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ